Լրահոս

01.12.2020 12:19


Անհետ կորած 24-ամյա Անահիտ Մեսրոպյանը հայտնաբերվել է

Անհետ կորած 24-ամյա Անահիտ Մեսրոպյանը հայտնաբերվել է

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հոկտեմբերի 29-ից որպես անհետ կորած որոնվում էր 24-ամյա Անհահիտ Մեսրոպյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 30-ին, ժամը 12.00-ին, բաժին է ներկայացել Ա. Մեսրոպյանը և հայտնել, որ տնից բացակայության ժամանակահատվածում գտնվել է ՀՀ տարբեր մարզերում:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը