Լրահոս

03.05.2011 15:06


Լրագրողներն ամենապաշտպանվա՞ծ խավն են

Լրագրողներն ամենապաշտպանվա՞ծ խավն են

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից և պաշտպանի նախաձեռնությամբ մայիսի 1–ից ստեղծվել է Տեղեկատվական վեճերի խորհուրդ:

Լրագրողների հետ  հանդիպման ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ այդ խորհուրդը  կնպաստի  Հայաստանում խոսքի  ազատության կայացմանը՝ ասել է, թե դեռ ոչ մի բան չի կարելի  հստակ ասել, հենց որ այդ խորհուրդը  սկսի իր գործունեությունը, նոր  կերևա, թե ի՞նչ ազդեցություն կունենա։

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ–ի նախագահ Էդիկ Բաղդասարյանն էլ ասել է, թե լրագրողներն այսօր ամնապաշտպանված  խավն են, և մարդու իրավունքների պաշտպանն ավելի լավ է՝  պաշտպանի  այն մարդկանց, ովքեր այսօր  նույնիսկ  վախենում են դատարաններ դիմել։

–Մենք՝ լրագրողներս, մեզ կարող ենք պաշտպանել։ Մենք  գոնե հնարավորություն ունենք գրելու նրա մասին, թե ինչ տեղի  ունեցավ, իսկ մարդիկ կան տարեբեր ծայրամասերում, որոնք այնքան խնդիր  ունեն, ու այնքան են ոտնահարվել նրանց իրավունքները, որ  չգիտեն էլ՝ ինչ անեն,–ասել  է նա։

Ըստ  Էդիկ Բաղդասարյանի՝ այսօր լրագրողների համար  խոչընդոտ ու մեծ խնդիր է պետական կառույցների փակ լինելը:

–Պետական կառույցներից անհնար է ինֆորմացիա ստանալ: Չգիտեմ, թե դուք ոնց եք ստանում, բայց երբ որ դուք դնում եք կոնկրետ հարցեր, կոնկրետ հարցերի պատասխանները երբեք չեք ստանում, մանավանդ, երբ որ դրանք կապված են լինում կոռուպցիոն գործարքների, ինչ-որ մարդկանց ունեցվածքների հետ: Ինձ համար Հայաստանում թիվ մեկ խնդիրը պետական մարմինների փակ լինելն է կամ տպագիր թերթերի տարածմամբ զբաղվող ընկերությունների աշխատանքը. ահավոր խոչընդոտներ են դրա մեջ,–ընդգծել  է նա:

Էդիկ  Բաղադսարայնն ասել է, թե Հայաստանում անգամ գովազդի վրա սահմանափակում կա։

– Կայքերում գովազդ տեղադրելն էլ է խնդիր, որովհետև դա էլ է հրահանգավորված, թե ում գովազդ կարելի  տալ, ում՝ ոչ,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը