Լրահոս

03.12.2020 10:05


Մահացել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Դմիտրի Ադբաշյանը

Մահացել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Դմիտրի Ադբաշյանը

Կյանքից հեռացել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Դմիտրի Ադբաշյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ադբաշյանի մտերիմներից մեկը։ Նրա խոսքով՝ Ադբաշյանի մոտ բժիշկները քաղցկեղ էին հայտնաբերել։ Վերջին շրջանում նրա վիճակը ծայրահեղ ծանր էր։

Դմիտրի Ադբաշյանը 82 տարեկան էր։

Հիշեցնենք՝ Դմիտրի Ադբաշյանը մեկն էր այն մարդկանցից, ովքեր նախաձեռնեցին Լենինականի (այժմ՝ Գյումրի) «Շիրակ» օդանավակայանի կառուցումը:

Այս խորագրի վերջին նյութերը