Լրահոս

05.12.2020 10:43


Լոռու մարզում` Դսեղ գյուղի 5-րդ փողոցին հարակից դատարկ ջրատարի մեջ, կնոջ դի է հայտնաբերվել. վարկածներից մեկով տեղի է ունեցել վրաերթ

Լոռու մարզում` Դսեղ գյուղի 5-րդ փողոցին հարակից դատարկ ջրատարի մեջ, կնոջ դի է հայտնաբերվել. վարկածներից մեկով տեղի է ունեցել վրաերթ

Դեկտեմբերի 4-ին, Լոռու մարզում, ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 5-րդ փողոցին հարակից դատարկ ջրատարի մեջ կնոջ դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 43-ամյա Անահիտ Թումանյանն էր:

Դատաբժիշկները, զննելով դին, հայտնել են, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ մարմնի ձախից կրծքավանդակի հետին մակերեսին՝ վերից վար տարածությամբ հայտնաբերվել են ցրված բնույթի քերծվածքներ, քթից, ձախ ականջից արնանման հետքերով:

Դիակի վայրի զննությամբ հայտնաբերվել են վրաերթին բնորոշ հետքեր և ավտոմեքենայի վնասված դետարլներ:

Փաստի առթիվ քննչակա բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քերական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթի հանգամանքները, վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը