Լրահոս

06.12.2020 19:20


Լոռու մարզում 57-ամյա վարորդը MAN բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվել. կա վիրավոր

Լոռու մարզում 57-ամյա վարորդը MAN բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվել. կա վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 57-ամյա Ներսես Դավթյանը իր վարած MAN մակնիշի բեռնատարով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ձախակողմյան քարերին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը