Լրահոս

06.12.2020 19:46


Ավտովթար-հրդեհ Սյունիքի մարզում. ԿԱՄԱԶ-ը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. վարորդի մոխրացած դին դուրս են բերել փրկարարները

Ավտովթար-հրդեհ Սյունիքի մարզում. ԿԱՄԱԶ-ը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. վարորդի մոխրացած դին դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար և հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ից 15:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 340 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, ԿԱՄԱԶ-5511 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ու կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Կապանի և Քաջարանի հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, որտեղ հայտնաբերել են վարորդի մոխրացած դին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը