Աշխարհ

07.12.2020 08:00


«Ռոմա»-ն չհաղթեց «Սասուոլո»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

«Ռոմա»-ն չհաղթեց «Սասուոլո»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալեց «Սասուոլո»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսի մեկնարկային րոպեներին թիմերը շարունակաբար գրոհում էին: Խաղակեսի վերջանամասում «Ռոմա»-ն մնաց 10 ֆուտբոլիստով, քանի որ երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվեց Պեդրոն: Րոպեներ անց Հենրիխ Մխիթարյանի խփած գնդակը մրցավարը չեղարկեց, քանի որ դրանից առաջ էդին Էդին Ջեկոն խախտել էր խաղի կանոնները: Մրցավարի հետ տարաձայնության պատճառով կարմիր քարտ ստացավ նաև «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսում թիմերը նույն եռանդով չէին գրոհում, ինչ առաջին կեսում: Առավել ակտիվ գործում է «Սասուոլո»-ն: Ի վերջո այս հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 0:0:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 5-րդն է:

Այս խորագրի վերջին նյութերը