Քաղաքական

08.12.2020 09:36


Փաշինյանը ծանր է տարել համայնքների կողմից հնչող հրաժարականի պահանջները․ նա մարզպետներին հանձնարարել է հանդիպել համայնքապետերի հետ և հասկանալ, թե «քամին որ կողմից է փչում»․ «Փաստ»

Փաշինյանը ծանր է տարել համայնքների կողմից հնչող հրաժարականի պահանջները․ նա մարզպետներին հանձնարարել է հանդիպել համայնքապետերի հետ և հասկանալ, թե «քամին որ կողմից է փչում»․ «Փաստ»

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը բավականին ծանր է տարել համայնքների կողմից հնչող հրաժարականի կոչերը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նա հանձնարարել է մարզպետներին առանձին հանդիպումներ ունենալ համայնքապետերի հետ և հասկանալ, թե «որտեղից է փչում քամին»։

Տեղեկությունների համաձայն՝ ամենաբարդ իրավիճակը Սյունիքում է, որտեղ բոլոր համայնքների (մեկ բացառությամբ) ղեկավարներն ու ավագանու անդամները հանդես են եկել հրաժարականի կոչով, իսկ մարզում փաստացի չկա մարզպետ, ավելին՝ մեր ունեցած տեղեկության համաձայն, Փաշինյանը չի կարողանում մարզպետ նշանակել, քանի որ համաձայնող չկա։

Ի դեպ, այս կոնտեքստում ուշագրավ է, որ նախօրեին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, թե իբր ՏԻՄ-երի ղեկավարներն իրենց ենթականերին ստիպում են մասնակցել Երևանում ընթացող ցույցերին»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը