Քաղաքական

08.12.2020 15:31


Ոստիկաններն Արտաշատի բաժնում ծեծել են Գերասիմ Վարդանյանին

Ոստիկաններն Արտաշատի բաժնում ծեծել են Գերասիմ Վարդանյանին

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում ոստիկանները ծեծել են եւ բռնություն գործադրել Արարատի մարզպետարանի դիմացից բերման ենթարկված Գերասիմ Վարդանյանին. Yerkir.am-ին տեղեկացրել է Գերասիմ Վարդանյանը, որն այժմ գտնվում է ոստիկանության Արտաշատի բաժնում:

«Բաժին բերման ենթարկելուց հետո ոստիկաններով թափվեցին վրաս եւ սկսեցին հարվածել: Ես, իհարկե, հնարավորության սահմաններում թույլ չտվեցի, որ Նիկոլի ռեժիմին ծառայող այդ թափթփուկները հագուրդ տան իրենց մոլուցքին, այդուհանդերձ, փաստ է, որ գահավիժող ռեժիմն ամեն գնով ուզում է գոնե մի քանի ժամով երկարացնել իր կյանքը, որը թույլ չենք տալու»,-Yerkir.am-ին հայտնել է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը: Նա նշել է նաեւ, որ, չնայած իրեն հարվածող ոստիկանների տմարդի պահվածքին, այդուհանդերձ, հայտնվեցին նաեւ իրենց արժանապատիվ պահող ոստիկաններ եւ հանդարտեցրին իրավիճակը:

«Մարզպետ Գարիկն ու ինձ հարվածող ոստիկան կոչեցյալները պատասխան են տալու: Այս ամենը վերջանալուց հետո՝ թող դրանք մտածեն, թե ոնց են այս մարզում ապրելու, ոնց են ինձ նայելու եւ ինձ հանդիպելուց ուր են փախչելու»,-հավելել է Գ. Վարդանյանը:

Հիշեցնենք՝ Արարատի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցների հետ վեճի բռնվեցին մի խումբ քաղաքացիներ։ «Մարզպետի խունտան է»,-տեղեկացրեց ակցիայի մասնակիցներից մեկը։ Խոչընդոտողների մեջ նրանք նկատեցին նաեւ Արարատի մարզպետի օգնականին եւ ասացին, որ նրանք սադրիչներ են։

Ակցիայի մասնակիցներն իրենց կողմնակիցներին կոչ արեցին չտրվել Փաշինյանի կազմակերպած սադրանքներին։

Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, որոնց թվում՝ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին։

Այս խորագրի վերջին նյութերը