Քաղաքական

08.12.2020 17:34


Բնականաբար, միանում եմ․ Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյան

Բնականաբար, միանում եմ․ Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյան

Օր օրի ավելանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացողների թիվը։ Եթե անգամ 2018-ին մենք չտեսանք, որ նախկին ղեկավար Սերժ Սարգսյանին հրաժարական տալու կոչեր աներ Վեհափառն ու հոգևորականներն, ապա այսօր նման կոչ-հորդորով են հանդես եկել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն, նաև մի շարք հոգևորականներ։

Մենք Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե միանո՞ւմ է Փաշինյանի հրաժարականի պահաջին։

Նա նշեց․ «Որտեղ որ պետք է, ես միացել եմ»։

Հարցին, թե Վեհափառի հայտարարութունը նկատի ունի՞, պատասխանեց․ «Բնականաբար միանում եմ, այո»։

Մեր զրուցակիցը չցանկացավ այլ հարցերի պատասխանել՝ ասելով, թե զբաղված է։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը