Լրահոս

08.12.2020 17:39


Քաղաքացիները ոտքերը մաքրում են «դուխով» գլխարկի վրա (լուսանկար)

Քաղաքացիները ոտքերը մաքրում են «դուխով» գլխարկի վրա (լուսանկար)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաները Երևանի ողջ տարածքով շարունակվում են, քաղաքացիները շարունակում են «Նիկոլ դավաճան, Նիկոլ հողատու» վանկարկումներով փողոցներ փակել։ Այս պահին մի խումբ քաղաքացիներ փակել են Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկը։ Քիչ առաջ ակցիայի մասնակիցները հայտնի «դուխով» գլխարկը գցեցին գետնին և սկսեցին ոտքերը մաքրել գլխարկի վրա։

«Դուխով էիր, հա՞, արա»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակվելու են մինչև այսօր ժամը 17:00-ն։

130219888_379727463284939_6463582876688107676_n

Այս խորագրի վերջին նյութերը