Քաղաքական

11.12.2020 09:12


Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում երեկ ադրբեջանցի է հայտնվել

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում երեկ  ադրբեջանցի է հայտնվել

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում երեկ ադրբեջանցի է հայտնվել: NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետ Սմբատ Մուղդուսյանը հայտնել է, որ ադրբեջանցի տղամարդուն նկատել են դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը` ժամը 4:00-5:00-ի կողմերը:

«Գյուղի հացի փռան մոտ են գտել, ԱԱԾ աշխատակիցները նրան տարել են, այլ մանրամասների չեմ տիրապետում»,-ասել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը