Քաղաքական

11.12.2020 09:30


Քաղաքացիական անհնազանդություն Երևանում. մետրոպոլիտենիտենի աշխատանքը կաթվածահար էր արվել (տեսանյութ)

Քաղաքացիական անհնազանդություն Երևանում. մետրոպոլիտենիտենի աշխատանքը կաթվածահար էր արվել (տեսանյութ)

Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա է։ Քաղաքացիները փակում են Երևանի մետրոյի կայարանները։ Քաղաքացիական անհնազանդության մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ֊ական Հայկ Մամիջանյանը։

«Սա քաղաքացիական անհնազանդություն է, մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար է»։

Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել, որում ասված է․

«Հարգելի՛ ուղևորներ,

քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին, կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։

Բնականոն աշխատանքին անցնելուն պես՝ կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»։

***

Ժամը 09:45-ի դրությամբ վերսկսվել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը, հայտնում է մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը:

Այս խորագրի վերջին նյութերը