Աշխարհ

11.12.2020 12:58


Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 4 146 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 4 146 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 4 146 նոր դեպք: Մահացել է 37 մարդ: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է կառավարության հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 183 099 դեպք: Ապաքինվել է ևս 2 129 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 150 461:

Կորոնավարակից մահացել է ևս 37 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 1 694:

Կարանտինային ռեժիմում է 1 017 մարդ: Ստացիոնար հսկողության տակ է 6 881 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 400-ը:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը