Աշխարհ

13.12.2020 20:12


«Ռոմա»-ն հաղթեց «Բոլոնիա»-ին. Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Ռոմա»-ն հաղթեց «Բոլոնիա»-ին. Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն արտագնա խաղում գերազանցեց «Բոլոնիա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայրաքաղաքային թիմին հաջողվեց 5 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը այս խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: «Գայլերի» կազմում աչքի ընկան նաև Ջեկոն, Պելեգրինիին, Վերետուն և մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Պոլին:

«Բոլոնիա»-«Ռոմա»`1:5:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում բարելավեց դիրքը և այժմ 5-րդն է:Պաուլո Ֆոնսեկայի ֆուտբոլիստներն ունեն 21 միավոր: Առաջատարը 26 միավորով «Միլան»-ն է:

«Ռոմա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 17-ին` մրցելով «Տորինո»-ի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը