Լրահոս

14.12.2020 18:01


Երևանի Ծիծեռնակաբերդի անտառում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու՝ ծառից կախված դի

Երևանի Ծիծեռնակաբերդի անտառում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու՝ ծառից կախված դի

Այսօր, դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։

Փրկարարները ծառից իջեցրել են դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացածի ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ 35-ամյա Վլադիմիր Ա․-ն էր։

Նրա մոտ հայտնաբերվել է նամակ, որում գրված է եղել, որ իր կատարած այս քայլի մեջ որևէ մեկին չմեղադրեն։

Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը