Քաղաքական

15.12.2020 13:46


«Չգա՛ս Եռաբլուր. գոնե էդ մի տեղը թող սուրբ ու մաքուր մնա». Սևազգեստ մայրը՝ Նիկոլ Փաշինյանին

«Չգա՛ս Եռաբլուր. գոնե էդ մի տեղը թող սուրբ ու մաքուր մնա». Սևազգեստ մայրը՝ Նիկոլ Փաշինյանին

Մեր տանն օրենք է՝ ամեն շաբաթ բարձրանում ենք Եռաբլուր, բայց հիմա վախենում եմ, որ տեսնում եմ ծնողներին հողի վրա պառկած, մի պահ մոռանում եմ իմ գերեզմանները, սևազգեստ մայրերի ու այրիների ասուլիսում ասաց տիկին Գայանեն, ում 2 որդին զոհվել են պատերազմում:

«Երբ բարձրանում էի Եռաբլուր, խոսում էի երեխեքիս հետ, բացատրում էի՝ հպարտ եմ, որ ունեմ այդպիսի երեխեք: Այսօր մտածում եմ՝ գնամ ի՞նչ ասեմ, ի՞նչ խոսեմ, որ մեր ձեռքով մեկին բերեցինք, որը ոչնչացրե՞ց ամեն ինչ»,-ասաց որդեկորույս մայրը:

Նա ասաց, որ Եռաբլուրն իրենց համար սրբավայր է:

Դիմելով վարչապետին էլ՝ նշեց.

«Դու քո քայլով պղծում ես մեր երեխեքի գերեզմանները, գոնե էդ մի տեղը թող սուրբ ու մաքուր մնա մեզ համար, որ կարողանանք ասել՝ էդ կեղտոտ ոտքդ չի մտել Եռաբլուր: Չգա՛ս Եռաբլուր»:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը