Քաղաքական

15.12.2020 18:22


Փաշինյանի իշխանությունը տարածվում է երկուսուկես շենքի վրա. Անդրանիկ Թևանյան

Փաշինյանի իշխանությունը տարածվում է երկուսուկես շենքի վրա. Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն չունի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15–ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Արժանապատվության երթի ժամանակ ասաց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։

«Նրա իշխանությունը տարածվում է երկուսուկես շենքի վրա. մեկը կառավարության շենքն է, որն ինքը ճաղավանդակներով է պատել ու պախկվել ներսում, մյուսը կառավարական թանկարժեք վերանորոգված առանձնատունն է, որտեղ ինքն իրեն թույլ է տալիս տարբեր տիպի տարածված տեղեկություններով գժություններ և միայն ոստիկանության այցից հետո է խելքի գալիս, և այն կես շենքը, որին նա տիրապետում է և որի վրա իշխանություն ունի, դա Ազգային ժողովի մի փոքրիկ հատվածն է»,– ասաց նա։

Անդրանիկ Թևանյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին կոչ արեց միանալ իրենց և իրենց վրայից մաքրել դավաճանի խարանը։

«Դուք դեռևս ժամանակ ունեք Հայաստանում կայունություն ապահովելու և վերացնելու անտերությունն ու անիշխանությունը․ որոշ ժամանակ հետո դուք ամբողջությամբ կիսելու եք պատասխանատվությունը, հետևաբար պետք է միանաք և ձեր վրայից մաքրեք դավաճանի խարանը»,-ասաց Թևանյանը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը