Քաղաքական

16.12.2020 19:35


Փաշինյանական իշխանությունն ագրեսիվ հակառուսական քարոզչությունը շարունակում է. Անդրանիկ Թևանյան

Փաշինյանական իշխանությունն ագրեսիվ հակառուսական քարոզչությունը շարունակում է. Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանն այս կապիտուլյացիային հասավ հայ-ռուսական հարաբերությունները փչացնելով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ընդդիմության կազմակերպած «Արժանապատվության երթի» ժամանակ հայտարարեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

«Այսօր, երբ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի եւ իր խունտայի, Արցախի մի մասը կարողացել ենք պահպանել նաեւ ռուս խաղաղապահների միջոցով, փաշինյանական իշխանությունն ագրեսիվ հակառուսական քարոզչությունը շարունակում է: Սա դավաճանության շարունակությունն է, սա դավաճանություն է հայ ժողովրդի շահերի եւ հայ-ռուսական հարաբերությունների դեմ: Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ այս տարածաշրջանում եթե Ռուսաստանին ուզում են դուրս մղել, ուրեմն ուզում են հրավիրել թուրքերին: Ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ մենք ունենք թրքամոլ, ադրբեջանամոլ իշխանություն, ու պատահական չէ, որ այս պարտությունից հետո սրանք փրփուրները բերանին քիրվայություն են քարոզում եւ առաջարկում են Ադրբեջանին որպես հաղթող կողմ դարձնել սուբյեկտ: Սա ամբողջական դավաճանական ծրագրի շարունակությունն է: Նիկոլն իրոք դավաճան է»,-ասաց նա:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը