Մեկնաբանություն

17.12.2020 12:35


Նիկոլի նախարարը՝ Ամուլսարի ակտիվիստ (լուսանկար)

Նիկոլի նախարարը՝ Ամուլսարի ակտիվիստ (լուսանկար)

Այս օրերին Նիկոլ Փաշինյանի կիսամեռ ու անթաղ կառավարությունում պաշտոն ստաձնելը ինքնին դիագնոզ է։ Հիվանդության հատկանիշներից մեկն էլ կոմպետենտության ու սեփական ոլորոտում գիտելիքների իսպառ բացակայությունն է։

Նման սուբյեկտներից մեկի՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի մասնագիտական սնանկության մասին շատ է խոսվել։ Այդ թվում՝ նրա ղեկավարությամբ սնանկացման հասցված բիզնեսների մասին։ Բայց Վահան Քերոբյան բիզնեսմենի կերպարից է՛լ ավելի անմխիթար է Վահան Քերոբյան՝ էկոնոմիկայի նախարարի կերպարը։ Եվ ահա թե ինչու։

Վահան Քերոբյանը, Նիկոլի կառավարության նախարարը, ահա այսպիսի բան է ասում. «4-րդ հարկատուին (Սոթքի հանքը) կորցնելիս տեսանք՝ ինչ վայնասուն բարձրացրինք, իսկ պոտենցիալ առաջին հարկատուին (Ամուլսարին) ուղղակի չենք թողնում, որ բացվի։ Առաջին հարկատուին ասում ենք՝ դու մի բացվիր»։

Ո՞ւմ է ուղղված Քերոբյանի մուննաթը, դժվար է հասկանալ։ Ուստի, արժե հիշեցնել, որ թե՛ Սոթքն է կորցրել Նիկոլի կառավարությունը, թե՛ Ամուլսարին «մի բացվիր» ասել է նույնպես Նիկոլի կառավարությունը։

Վահան Քերոբյանին, մասնավորապես, նաև արժե հիշեցնել, որ Ամուլսարի դեմ «վայնասուն» բարձրացրել է անձամբ ինքը։

Ընդամենը երկու տարի առաջ, երբ Նիկոլի ու Վահան Քերոբյանի ակտիվիստ ընկերները, պետության ու կառավարության չգոյության պայմաներում տապալում էին երկրի խոշորագույն ներդրումը, Վահան Քերոբյանն ակտիվ արդարացնում էր պետության վախճանի այդ առաջին քայլերը (տե՛ս կից ապացույցները՝ չջնջվող գրառումները)։

Այսպես, բանավիճելով այն ժամանակ դեռևս ադեկվատ տնտեսական լրագրող, իսկ այժմ Վահան Քերոբյանի հետ նույն դիագնոզը կիսող Բաբկեն Թունյանի գրառման ներքո, ասում էր, թե տնտեսությունն առանց Ամուլսար էլ ծաղկում է, որ հեսա գալու են շատ ավելի լավ ներդրումներ, իսկ նախկինների բերած այդ կեղտոտ ներդրումները Նիկոլի տնտեսությանը պետք չեն։

Վահան Քերոբյանի՝ էկոնոմիկայի մասին պատկերացումները, թացը՝ չորից տարբերելու ունակությունը որևէ կերպ չի տարբերվում ծխական դպրոցի կրթությամբ, երկիրը հոնի մուրաբայով պահելու տեսլականով կիսագրագետ «բնապահպանի» պատկերացումներից։

Ընդամենը երկու տարի առաջ էկոնոմիկայի նորաթուխ նախարարը ճղճղան ակտիվիստի նման մեղադրում էր Վերակառուցման եվրոպական բանկի ու ՄՖԿ–ի նման կազմակերպությունների ներգրավմամբ ներդրումը՝ կաշառքով լիցենզիա ստանալու մեջ, ու առանց որևէ մասնագիտական գիտելիքի ու գիտական ապացույցի, դասական «ակԾիվիստի» նման համոզում էր, որ Հայաստանում քաղցկեղի պատճառը՝ հանքերն են։ Ավելին, երկու տարի առաջ այսօրվա էկոնոմիկայի նախարարը նույնիսկ տեղյակ չէր, որ Ամուլսարը դեռևս չէր շահագործվում ու պնդում էր, թե «շահագործումից» Ջերմուկը ոչ մի օգուտ չի ստանում։

Անցել է երկու տարի, Նիկոլի կառավարությունը ոչ Ամուլսարում կաշառքի ապացույց գտավ, ոչ էլ, բնականաբար, Ամուլսարի նույնիսկ 5%-ի չափով ներդրում բերեց։ Փոխարենը խորտակեց հանքարդյունաբերության ոլորտում միակ ցուցակված ընկերությունը, «քցեց» հազարավոր ներդրողների, այդ թվում՝ Վերակառուցման Եվրոպական Բանկին, երկրին հասցրեց հարյուր միլիոնավոր դոլարների վնաս։ Ու հիմա այս նախկինների «վատ» ներդրման հույսին մնացած մեռած կառավարության նախարարը, որն անցյալ տարի զզվում էր հանքերից, հիմա համոզում է, թե ինչ լավ բան կլինի, եթե Ամուլսարը աշխատի։

Բայց Նիկոլի կառավարությունում ընդգրկվածների անսկզբունքայնությամբ, մասնագիտական իմպոտենցիայով ու ինտելեկտի բացակայությամբ այլևս դժվար է զարմանացնել։

Զավեշտալին այստեղ այլ բան է։ «Չենք թղնում բացվի» մեղադրանքը, որը հնչում է կառավարության անդամի բերանով։ Այստեղ տարօրինակը ոչ միայն առաջին դեմքի հոգնակին է։ Այստեղ հատկանշականն այն է, որ այս կառավարության ո'չ հին, ո'չ նոր անդամները, 2,5 տարվա ընթացքում այդպես էլ ակտվիստից կառավարություն չդարձան։ Նրանք այդպես էլ չգիտակցեցին, որ ֆորմալ առումով թույլ տվողն էլ, արգելողն էլ ու ցանկացած որոշման համար պատասխանատվություն ստանձնողն էլ իրենք պետք է լինեին։ Բայց քանի որ պետության ու կառավարության վախճանը արձանագրվել է դեռևս երկուսուկես տարի առաջ ու «մենքն» ու «դուքն» իրար խառնելու, ֆեյսբուքյան Ագորայի կառավարումը երկիրը բերել հասցրել է այս հանգրվանին, Քերոբյան Վահանի համար մտցնենք մի քանի հստակություն, թե ինչ է լինելու «մեզ» ու «ձեզ» հետ առաջիկայում։

Դուք այս երկրում այլևս անելիք չունեք։ Դուք այս երկիրը քանդողն եք ու առնվազն ձեր կառավարության առաջնորդը՝ ի թիվս քրեական բազմաթիվ այլ հոդվածների, մի հոդված էլ Ամուլսարի մասով է շալակելու, առնվազն հանցավոր անգործության, իսկ գուցե՝ միտումնավոր չարամտությամբ պետությանը հասցված անդառնալի վնասի համար։

Մենք՝ Հայաստանի ողջամիտ քաղաքացիներս, ստանձնելու ենք ձեր թողած ավերակներից երկիրը վերակառուցելու, բանակը զինելու բարդ գործը։ Իսկ այ անձամբ Վահան Քերոբյանը, եթե այս կարճ ժամանակահատվածում չհասցնի հոդված շալակել, վերադառնալու է իր բնական միջավայր՝ «ակԾիվիզմ», որովհետև նրան այլևս ոչ ոք այս երկրում լուրջ գործ չի վստահի։ Նրան գուցե մի օր տեսնենք պլակատը ձեռքը՝ այս կամ այն գործարանի բացման դեմ ղժղժալիս։ Պարզապես Ձեզանից հետո մեր երկրում ձեր նմաններին բանի տեղ դնող չի լիենելու ու հետայսու ամեն ինչ որոշվելու է պետության շահով ու օրենքով, ինչպես հարիր է իրական ժողովրդավարությանը։ Ձերը՝ ամբոխավարություն էր ու կլոունադա, որի անհաջող դերասաններից մեկն էլ Քերոբյան Վահանն էր՝ վատ բզինեսմեն ու տգետ էկոնոմիկային նախարար։

Պետրոս Ալեքսանյան

200089200042_378878

200089200399_377216

200095600894_352547

200099200272_333949

200099300617_332356

200108900144_297249

200109100122_298055

200109200675_296945

200123300991_293982

Այս խորագրի վերջին նյութերը