Քաղաքական

17.12.2020 19:34


ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել Հին Թաղեր-Խծաբերդ հատվածի դիրքերի մոտ հայտնաբերված 9 զինծառայողի մարմին

ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել Հին Թաղեր-Խծաբերդ հատվածի դիրքերի մոտ հայտնաբերված 9 զինծառայողի մարմին

Ս.թ դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են։

Ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ զինծառայողների զոհվելու հանգամանքներն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը