Լրահոս

07.05.2011 10:31


Լայնածավալ ուսումնասիրություն կսկսվի Թուրքիայից բանջարեղեն ներմուծող ընկերությունների գործունեության նկատմամբ

Լայնածավալ ուսումնասիրություն կսկսվի Թուրքիայից բանջարեղեն ներմուծող ընկերությունների գործունեության նկատմամբ

Մի քանի օր առաջ ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն էին իրականացնում ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ձեռներեցները։ Նրանք բողոքում էին Թուրքիայից չմաքսազերծված բանջարեղենի ներմուծման դեմ: Նրանց խոսքերով՝ եթե,օրինակ, թուրքական լոլիկը մաքսազերծվի, ապա Հայաստանում այն պետք է վաճառվի 800 դրամով, սակայն այժմ այն արժե 500 դրամ: Նրանք պնդում էին, որ ներկրողի և տեղական արտադրողի միջև գոյություն ունեն անհավասար մրցակցային պայմաններ:

Ի պատասխան՝ Պետական եկամուտների կոմիտեից պարզաբանել էին, որ առանց մաքսային ձևակերպումների բանջարեղենի ներմուծումը բացառվում է:

Իսկ երեկ կայացած ՏՄՊՊՀ նիստում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ, որոշվել է լայնածավալ ուսումնասիրություն սկսել Թուրքիայից բանջարեղեն ներմուծող ընկերությունների գործունեության նկատմամբ: Հանձնաժողովից տեղեկացնում են, որ մանրամասն կուսումնասիրվեն թե՛ տեղական արտադրողների, թե՛ ներմուծողների, և թե՛ ՊԵԿ-ի ներկայացրած տեղեկատվությունները և արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը