Քաղաքական

19.12.2020 15:35


Զրահապատ ավտոմեքենաները, ավտոմատավոր թիկնապահները և դիպուկահարները Փաշինյանի հետ Եռաբլուրում (տեսանյութ)

Զրահապատ ավտոմեքենաները, ավտոմատավոր թիկնապահները և դիպուկահարները Փաշինյանի հետ Եռաբլուրում (տեսանյութ)

Ավտանգության հարյուրավոր աշխատակիցների, հազարավոր ոստիկանների, դիպուկահարների, զրահապատ մեքենաների և վարչական ռեսուրսի ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանը հասավ Եռաբլուր:

Նա փորձում էր մուտք գործլ Եռաբլուրի տարածք`սգակիր մայրերի, նահատակների այլ հարազատների սուլոցների ու «Նիկոլ, դավաճան», «Թուրք Նիկոլ», «Նիկոլ, կախաղան», «Թուրք վիժվածք» ու նմանատիպ այ վանկարկումների ներքո:

Զրահապատ ավտոմեքենաները մտցվել են Եռաբլուրում հավաքված հազարավոր քաղաքացիների շարքեր և Փաշինյանի հետևից շրջում են։ Զոհերի մայրերը, հարազատները՝ կանգնած իրենց զավակների շիրիմների մոտ, փորձում են թույլ չտալ նրա մուտքը։

Դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն երթը նույնպես չանցավ առանց միջադեպերի։

Իսակով պողոտայի հարակից շենքի բնակիչները գոռացին. «Նիկո՛լ, դավաճան», ինչին ի պատասխան երթին մասնակիցները հաշիվ մաքրելու կանչեցին։

Զուգահեռ ճանապարհով անցնող մարդկանց և երթի մասնակիցների միջև միջադեպ եղավ, որին ստիպված խառնվեցին ոստիկանները, որպեսզի մասնակիցները չանցնեն ճանապարհները բաժանող ճաղավանդակը։

«Սրբապիղծը, դավաճանը իրավունք չունի մտնել սրբավար»,-համոզված են Եռաբլուր տանող ճանապարհները փակող քաղաքացիները։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը