Լրահոս

20.12.2020 17:26


Հորադիզից, Ջաբրայիլից և Իշխանաձորից դուրս է բերվել ևս 22 զինծառայողի մարմին. Արցախի ԱԻՊԾ

Հորադիզից, Ջաբրայիլից և Իշխանաձորից դուրս է բերվել ևս 22 զինծառայողի մարմին. Արցախի ԱԻՊԾ

Երեկ որոնողական աշխատանքներ կատարող փրկարարական խմբերը Հորադիզից, Ջաբրայիլից և Իշխանաձորից դուրս են բերել 22 զինծառայողի մարմին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, NEWS.am-ի հետ զրուցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Նոյեմբերի 13-ից սկսած ընդհանուր առմամբ դուրս է բերվել 1020 մարմին, որոնողական աշխատանքնները շարունակվում են: Երկրորդ անգամ որոնողական աշխատանքներ են լատարվելու Շուշիի լեռնաանտառային գոտիներում, նաև Հադրութի և Ջաբրայիլի ուղղություններով»,-ասաց նա:

Ըստ Հունան Թադևոսյանի՝ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև անհետ կորած զինծառայողների ծնողները, իսկ ռուս խաղաղապահները օժանդակում են բանակցային գործընթացներում։

Այս խորագրի վերջին նյութերը