Աշխարհ

20.12.2020 18:01


Հարևան երկրներում մարող հակամարտությունների ռիսկերը պահանջում են պետական սահմանի արդյունավետ պաշտպանություն. Պուտին

Հարևան երկրներում մարող հակամարտությունների ռիսկերը պահանջում են պետական սահմանի արդյունավետ պաշտպանություն. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է պետական սահմանի ավելի արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով հարևան երկրներիում մարող հակամարտությունների ռիսկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Անհրաժեշտ է ձգտել պետական սահմանի առավել արդյունավետ պաշտպանությանը՝ առավելևս հաշվի առնելով մեր սահմանների հարևանությամբ մարող տարածաշրջանային հակամարտությունների ռիսկերը»,-ընդգծել է երկրի ղեկավարը կիրակի Արտաքին հետախուզության ծառայության գլխավոր շտաբ այցելության ժամանակ:

Պուտինը հանձնարարել է նաև լուրջ ուշադրություն դարձնել տեղեկատվական անվտանգությանը, ծայրահեղականության ու կոռուպցիայի հետ պայքարին և տնտեսության ոլորտում հանցագործություններին:

Իր հերթին Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները, նախագահի խոսքով, պետք է ավելի հուսալի պաշտպանություն ապահովեն պետական օբյեկտներում և նշանակալի միջոցառումների ժամանակ, իսկ Հատուկ ծրագրերի գլխավոր վարչությունը՝ «կատարել առանցքային պետական մարմինների և համակարգերի աշխատանքի կայունությունը բարձրացնելու հարցով խնդիրների ավելի լայն շրջանակ ցանկացած և անգամ ամենաբարդ իրավիճակի կապակցությամբ»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը