Քաղաքական

21.12.2020 10:43


Սյունիքի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել Գորիսի քաղաքապետին, Երևանից հատուկ ուժեր են ուղարկել

Սյունիքի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել Գորիսի քաղաքապետին, Երևանից հատուկ ուժեր են ուղարկել
Ոստիկանությունը մի քանի ժամ է՝ չի կարող պարզաբանել՝ ինչո՞ւ կամ ի՞նչ գործի շրջանակներում է բերման ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որը կոչ էր արել սյունեցիներին արգելել դավաճանի մուտքը իրենց մարզ:
@Mediaport-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը դեռ երեկ կեսօրին հրահանգել է ձերբակելել Առուշանյանին, սակայն Սյունիքի ոստիկանությունը հրաժարվել է կատարել քաղաքական հրահանգը, ինչից հետո ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը Երևանից հատուկ ուժեր է ուղարկել՝ Փաշինյանի հրահանգը կատարելու համար։ Այսօր լուսադեմին Առուշանյանն ապօրինաբար բերման է ենթարկվել ոստիկանությունը։
Նշենք, որ Գորիսի քաղաքապետը պատերազմի առաջին պահից մինչև վերջին րոպեն իր ջոկատի հետ գտնվել է ռազմի դաշտում։

Այս խորագրի վերջին նյութերը