Քաղաքական

21.12.2020 11:13


Նիկոլը թռավ ցուցարարներից․ ուղղաթիռով մտավ Սյունիք (տեսանյութ)

Նիկոլը թռավ ցուցարարներից․ ուղղաթիռով մտավ Սյունիք (տեսանյութ)

Ինչպես արդեն հայտնել ենք, սյունեցիները փակել են մարզ մտնող ավտոճանապարհները, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշիննյանի մուտքը մարզ:

Ինչպես և ավելի վաղ ենթադրել էր քաղաքացիներից մեկը, Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, մարզ հասավ քաղաքացիների գլխի վրայով թռնելով։

Քիչ առաջ ուղղաթիռ երևաց երկնքում: Քաղաքացիները ենթադրում են, որ այդ ուղղաթիռի մեջ Նիկոլ Փաշինյանն էր, ով այդպես էլ չկարողացավ ավտոմեքենաներով հասնել մարզ ու նայել մարդկանց աչքերի մեջ, ինչպես խոստացել էր:

«Նիկոլը, թռավ»,-արձագանքեցին քաղաքացիները:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը