Քաղաքական

21.12.2020 13:38


Գորիսի քաղաքապետն այս պահին առևանգված է. փոխքաղաքապետ

Գորիսի քաղաքապետն այս պահին առևանգված է. փոխքաղաքապետ

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել` նշելով, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն այս պահին առևանգված է։

«Գորիս համայնքի ղեկավարը այս պահին առևանգված է։ Առուշ Առուշանյանի շահերի պաշտպան փաստաբաններ Դավիթ Կարապետյանի և Արմեն Մելքոնյանի հետ քիչ առաջ եմ խոսել։

Առայժմ փաստաբաններին չի հաջողվել ոչ ոստիկանությունից, ոչ էլ քննչական մարմնից որևէ տեղեկություն ստանալ: Այս մասին տեղեկացվել է նաև մարդու իրավունքների պաշտպանը։

Փաստացի ոստիկանության ակնհայտ ապօրինի գործողությունների հետևանքով Առուշ Առուշանյանը 6 ժամից ավել զրկված է ազատությունից և առայժմ փաստաբաններին չի հաջողվում իրավական ճանապարհով բնականոն աշխատել։ Որևէ տեղեկատվության պարագայում լրացուցիչ կտեղեկացնեմ»,-գրել է փոխքաղաքապետը՝ հավելելով, որ այս պահին չի բացառվում, որ վտանգ է սպառնում Առուշ Առուշանյանի կյանքին։

Այս խորագրի վերջին նյութերը