Քաղաքական

21.12.2020 14:11


Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ոչնչացնել Սիսիանի քահանային. «Իմ քայլի» Սյունիքի ողջ ռեսուրսը քահանայի դեմ հանելու հրահանգ է տվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ոչնչացնել Սիսիանի քահանային. «Իմ քայլի» Սյունիքի ողջ ռեսուրսը քահանայի դեմ հանելու հրահանգ է տվել (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ոչնչացնել Սիսիանի քահանային. «Իմ քայլի» Սյունիքի ողջ ռեսուրսը քահանայի դեմ հանելու հրահանգ է տվել
@Mediaport-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանը չափազանց ծանր է տարել Սիսիանի եկեղեցու այսօրվա միջադեպը: Նա այս պահին Սիսիանից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի տանն է, արդեն իսկ հասցրել է օղու մեծ չափաբաժին ընդունել ու հրահանգել է ՔՊ Սյունիքի ողջ ուժերն ու ռեսուրսները մոբիլիզացնել ու ուղարկել քահանայի հետ դաժան հաշվեհարդար տեսնելու:

Նշենք, որ Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Պարգեւ Զեյնալյանը Yerkir.am-ին պատմել է Սիսիանի եկեղեցում այսօր իր եւ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած դեպքի մասին։

-Տե՛ր Պարգեւ, ինչպե՞ս կմեկնաբանեք եկեղեցում տեղի ունեցածը, զինված խմբով եկեղեցի մտնելու իրողությունը։

-Իր խնդիրն է, թե ուր կմտնի։ Ես պարզապես խորհուրդ եմ տվել՝ սպասել Աստծո դատաստանին, ուրիշ ոչինչ։

-Վարչապետի ձեռքը օդում թողեցիք, ինչո՞ւ:

-Անձնական մոտեցում է։

-Դուք Փաշինյանին դո՞ւրս հրավիրեցիք եկեղեցուց։

-Ես Նիկոլ Փաշինյանին դուրս չեմ հրավիրել, նա դուրս էր գալիս։

-Կադրերից երեւում է՝ չեք բարեւում վարչապետին։

-Այո:

-Անձնական վերաբերմունքը պայմանավորված է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակո՞վ։

-Ոչ, իմ անձնական վերաբերմունքը վաղուց է ձեւավորված։

-Իսկ ի՞նչ տրամադրություն է սիսիանցիների մոտ։

-Տարբեր, ամենազանազան։

-Սահմանային փոփոխություններով պայմանավորված՝ ի՞նչ հոգեվիճակ է։

-Քաղաքապետարանը, սահմանային փոփոխություններով պայմանավորված, իր տեսակետն արդեն հայտնել է։

-Ձեր մեկնաբանությունը կուզեի լսել Սյունիքի այսօրվա դեպքերի հետ կապված:

-Խնդրում եմ, հիմա անհարմար է երկար խոսել, եթե կարելի է հետո խոսենք։

Հ․Գ․ Մեր աղբյուրներից քիչ առաջ տեղեկացանք, որ այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Տեր Պարգեւի տանը։ Մանրամասները՝ քիչ անց։

Այս խորագրի վերջին նյութերը