Լրահոս

10.05.2011 10:15


ԼՂՀ ՊՆ. «Ղարաբաղյան բանակը շփման գծում գերիշխում է»

ԼՂՀ ՊՆ. «Ղարաբաղյան բանակը շփման գծում գերիշխում է»

–Ադրբեջանը չի թաքցնում, որ պատրաստվում է ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել ուժային ճանապարհով, և դիպուկահարների կրակոցների քանակի ավելցումն ու խոշոր տրամաչափի զենքի կիրառումը վկայում է այն մասին, որ շփման գիծը պահելով լարվածության մեջ և սպառանալով պատերազմի վերսկսմամբ՝ Ադրբեջանը ձգտում է ղարաբաղյան հարցն իր օգտին լուծել,–Ստեփանակերտում մայիսի 9–ի տոնակատարությունների ժամանակ հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ–լեյտենանտ Մովսես Հակոբյանը։

–Միանշանակ կարող եմ ասել, որ ինչպես և 1994թ., երբ Ադրբեջանը ստիպված եղավ հաշտություն կնքել, այսօր էլ ԼՂՀ բանակը գերիշխում է շփման գծում։ Իսկ հակառակորդի ակտիվությունը բացատրվում է նրանով, որ նա չի թաքցնում, որ ցանկանում է ղարաբաղյան հարցը լուծել ռազմական ճանապարհով և փորձում է նման կերպ բարձրացնել իր բանակի մարտական ոգին ու վնաս հասցել ԼՂՀ բանակին։ Հակառակորդի կողմից անընդհատ արձակվող կրակահերթերը փորձ են շանատժի ենթակել ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Մենք կանխարգելիչ միջոցառումներ ենք անցկացնում, և ԼՂՀ բանակը շփման գծում շարունակում է թելադրողի դերում մնալ,–ասել է ԼՂՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Այս խորագրի վերջին նյութերը