Քաղաքական

22.12.2020 13:35


Սյունիքում ևս մեկ համայնք հանձվում է թշնամուն. քաղաքացիներն ահազանգում են

Սյունիքում ևս մեկ համայնք հանձվում է թշնամուն. քաղաքացիներն ահազանգում են

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրեն գրել են Ճակատեն համայնքից ու հայտնել, որ կապի օպերատորները հանում են անտենաները, գյուղացիներին զգուշացրել են, որ համայնքն ադրբեջանցիների տարածքն է դառնալու, պետք է հանձնել:

«Այ այսպես թուրքի GPS-ով Նիկոլ Փաշինյանը մետր առ մետր հանձնում է Հայաստանը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ողջ հանրապետության տարածքում մեկնարկում են զանգվածային անհնազանդության ակցիաներ, գործադուլներ, դասադուլներ:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը