Քաղաքական

22.12.2020 14:49


Մենք այստեղից տուն չենք գնալու այնքան ժամանակ, քանի դեռ չենք հեռացրել այս գերագույն գլխավոր խրտվիլակին. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)

Մենք այստեղից տուն չենք գնալու այնքան ժամանակ, քանի դեռ չենք հեռացրել այս գերագույն գլխավոր խրտվիլակին. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)

Այսօր հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաողբերգական էջերից մեկը: Այս մասին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ Հայաստանյան գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ այս ընթացքում ամբողջ աշխարհը տեսավ, որ այս պարտությունը մեր ժողովրդի համար ընդունելի չէ և ստորացուցիչ պայմանները հայ ժողովուրդը չի ընդունելու:

«Մեր գործունեության արդյունքում այս շենքում նստած խրտվիլակ օրեցօր կորցնում է իր իշխանությունը, ինքն այլևս չունի իշխանություն: Մեր բոլորի պայքարի արդյունքում այս խելագար դավաճանը չկարողացավ մտնել Սյունիք»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը համառ է, խելագար և դավաճան, ուզում է մեր պետականությունը վերջնականապես կործանել, ինչը երբեք թույլ չեն տալու:

«Մեր պայքարը ենթադրում է վճռական, հետևողական, աննկուն պայքար մինչև վերջ: Եկեք բոլորս իրար խոստանանք և պայմանավորվենք երկու կարևոր բան․ առաջինը՝ երբեք սադրանքների և պրովոկացիաների չենք տրվում և երկրորդ` մեր պայքարը երբեք կանգ չի առնելու, մենք բոլորս այստեղից տուն չենք գնալու այնքան ժամանակ, քանի չենք հեռացրել այս գերագույն գլխավոր խրտվիլակին»,-ասաց նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը