Լրահոս

10.05.2011 13:24


ՀՀ-ն ցանկանում է երկարաձգել Աֆղանստանում ՀՀ զորախմբի ներկայության ժամկետը և թվաքանակը

ՀՀ-ն ցանկանում է երկարաձգել Աֆղանստանում ՀՀ զորախմբի ներկայության ժամկետը և թվաքանակը

Այսօր ՀՀ ԱԺ-ն քննարկել է Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցության հետ կապված ՆԱՏՕ-ի հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման և հայկական զորախմբի թվակազմի ավելացման վերաբերյալ համաձայնագիրը:

-Ներկայումս նկատի ունենալով Ավղանստանի վերականգնման գործում միջազգային անվտանգության ապահովման ուժերի իրականցված առաքելության կարևորությունը, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից իրենց առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացումը, ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության անդամ հանդիսացող պետությունների ուժերի հետ փոխգործունակ կարողությունների զարգացման և փորձի փոխանակման նպատակահարմարությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայկական զորախմբի առջև դրված խնդիրները պահանջում են ավելի մեծ մարդկային ռեսուրսների ներգրավում, գերմանակ կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել միջազգային անվտանգության ապահովման ուժերի կազմում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը երկարաձգել մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը,-ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նաև նշել է, որ գերմանակ կողմը դիմել է համագործակցության և օժանդակության համար ՀՀ ԶՈՒ ևս երկու հետևակային դասակի ներգրավման խնդրանքով:

Աֆղանստանում միջազգային անվտանգության ապահովման ուժերի կազմում ՀՀ զորախմբի մասնակցության իրավական հիմքերը ստեղծվել են 2009թ.: Նշված համաձայնագրով նախատեսվում էր, որ Աֆղանստանում միջազգային անվտանգության ապահովման ուժերի կազմում հայկական զորախումբը բաղկացած է լինելու 40 հոգուց և համաձայնագիրը գործելու է ուժի մեջ մտնելուց 12 ամսյա ժամկետով: Ելնելով անհրաժետությունից` հետագայում 12 ամսով երկարաձգվեց ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցության ժամկետը և զինված ուժերի ստորաբաժանման կազմը 40 հոգուց հասցվեց մինչև 45-ի: Հայկական զորախումբը շարունակելու է գտնվել Գերմանիայի զորախմբի շտաբի հրամանատարության ներքո և նյութատեխնիկական ապահովումն իրականացնելու է գերմանական կողմը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը