Քաղաքական

23.12.2020 12:36


Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում կան բազմաթիվ կովիդով հիվանդներ և կոնտակտավորներ. Լ. Զաքարյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում կան բազմաթիվ կովիդով հիվանդներ և կոնտակտավորներ. Լ. Զաքարյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում կան կովիդով հիվանդ բազմաթիվ հիվանդներ և կոնտակտավորներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Երևանու ավագանու նիստի ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը՝ անդրադառնալով փաստին, որ առավոտյան ժամը 11-ին ավագանու նիստը քվորումի բացակայության պատճառով հետաձգվեց 30 րոպեով:

«Ունենք նաև ավագանու անդամներ, որոնք դեռ մանդատը չեն վերցրել և ներկա պահին ուղղակի հնարավորություն չունեն մասնակցելու ավագանու նիստին: Ցավոք սրտի, ստացվեց, որ ժամը 11-ի դրությամբ քվորում չունեինք: Նաև ունենք բժիշկներ, որոնք անհետաձգելի վիրահատություններ ունեն և դասախոսական կազմոց, որոնք ներկա պահին քննություններ են ընդունում»,-ընդգծեց նա:

Քաղաքապետ Հայկ Մարությանը շուտափույթ ապաքինում մաղթեց հիվանդներին:

Այս խորագրի վերջին նյութերը