Քաղաքական

23.12.2020 16:58


Արթուր Վանեցյանը ՀՔԾ-ում է

Արթուր Վանեցյանը ՀՔԾ-ում է

Հրավիրել են հարցաքննության, չեն մանրամասնել՝ ինչ գործով: Հատուկ քննչական ծառայության դիմաց News.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Վերջին շրջանում միտումնավոր ինձ կանչում են այն ժամերին, որ երբ մենք ունենք հանրահավաքներ կամ այլ բողոքի ակցիաներ»,-նշեց Վանեցյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կանչվել էր Քննչական կոմիտե, որտեղից դուրս գալուց հետո վերջինս հայտնեց, որ քննիչներն այսօր այցելել են նաև «Հայրենիքի փրկության շարժման» վերչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին:

Այս խորագրի վերջին նյութերը