Քաղաքական

24.12.2020 13:50


Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխում են, 12 տան գլխին են կանգնած․ գյուղապետ

Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխում են, 12 տան գլխին են կանգնած․ գյուղապետ

Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխ գյուղում են, սահմանազատման աշխատանքներ են իրականացվում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

«Մոտ մի 20 րոպե առաջ են եկել, 12 տան գլխին են՝ մայրուղում, չափուձև են անում։ Իրենք են, ռուսները, մեր սահմանապահները»,-ասաց նա՝ նշելով, որ սահմանը դեռ վերջնական որոշված չէ։

Նշենք, որ սահմանը GPS-ով մայրուղիով գծելու դեպքում գյուղը երկու մասի կբաժանվի, 12 տուն կանցնի Ադրբեջանին։

Ավելի վաղ գյուղապետը հայտնել էր, որ ամեն ձևով պայքարելու են, որ գյուղն ամբողջովին հայկական մնա։

Այս խորագրի վերջին նյութերը