Լրահոս

24.12.2020 15:38


Փաշինյանն այնքան սրիկա է, որ թաքնվում է անհետ կորածների ծնողների ողբերգության հետևը. վեճ ցուցարարների միջև

Փաշինյանն այնքան սրիկա է, որ թաքնվում է անհետ կորածների ծնողների ողբերգության հետևը. վեճ ցուցարարների միջև

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 24–ին, միջադեպ տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում։

Անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը պարբերաբար մոտենում է ցուցարարներին ու պահանջում, որ դադարեցնեն ակցիան, քանի որ իրենց կառավարությունից ասել են, որ այդ ակցիաները խանգարում են իրենց զավակներին գտնելուն։

Քիչ առաջ վեճ բռնկվեց նրա ու ակցիային մասնակցող մի տղամարդու միջև։

«Այդ մարդը 10 րոպեն մեկ մոտենում է մեզ ու ասում՝ կորցրել եմ զավակիս, մի արեք ակցիա, որ գնամ օգնեմ։ Բացատրում ենք, որ ակցիան կապ չունի, բայց 10 րոպեն մեկ մոտենում է»,-պատմեցին ակցիայի մասնակիցները։

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իր օգնականը անհետ կորածների ծնողներին լարում են ցուցարարների դեմ. «Նիկոլ Փաշինյանն այնքան սրիկա է, որ թաքնվում է անհետ կորած ծնողների ողբերգության հետևը։ Նա որևէ արժանապատվություն չունի։ Մարդիկ ունեն մեծագույն ողբերգություն, որը բոլորինս է։ Խնդիրը նրանք չեն, այս Կառավարությունում նստած Նիկոլի ու իր օգնականի սրիկայությունն է, լարում է հայ մարդու դեմ»։

Այս խորագրի վերջին նյութերը