Աշխարհ

24.12.2020 16:01


Ալիևը և Պուտինը վստահություն են հայտնել Ադրբեջանի և Ռուսաստանի համագործակցության զարգացման հարցում

Ալիևը և Պուտինը վստահություն են հայտնել Ադրբեջանի և Ռուսաստանի համագործակցության զարգացման հարցում

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում վստահություն են հայտնել երկու երկրների համագործակցության հետագա ընդլայնման եւ ամրապնդման հարցում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է բոլոր ոլորտներում ռազմավարական գործընկերության հիման վրա բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը, կողմերը երկու երկրների համագործակցության հետագա ընդլայնման եւ ամրապնդման հարցում վստահություն են հայտնել:

Հեռախոսազրույցը կայացել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ, ով շնորհավորել է Իլհամ Ալիեւին ծննդյան օրվա առթիվ՝ նրան մաղթելով պինդ առողջություն եւ հաջողություններ իր գործունեության մեջ հանուն Ադրբեջանի զարգացման եւ ժողովրդի բարօրության»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Իր հերթին, Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին ուշադրության եւ շնորհավորանքի համար:

Դեկտեմբերի 24-ին լրանում է Ալիեւի 59-ամյակը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը