Լրահոս

25.12.2020 12:14


Բերձորի, Աղավնոյի, Ներքին Սուսի, Կալերի բնակիչները չեն օգտվի կորցրած տարածքներում հաշվառվածներին տրվող դրամական օգնությունից

Բերձորի, Աղավնոյի, Ներքին Սուսի, Կալերի բնակիչները չեն օգտվի կորցրած տարածքներում հաշվառվածներին տրվող դրամական օգնությունից

Քաշաթաղի Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչները չեն օգտվելու կորցրած տարածքներում հաշվառված քաղաքացիներին տրվող միանվագ դրամական օգնության ծրագրից, քանի որ այդ տարածքները չեն անցել Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ, այս մասին տեղեկացրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

«Վերոնշյալ ծրագրով սահմանված դրամական աջակցության չափը կազմում է 300 հազար ՀՀ դրամ: Քաշաթաղի Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչները նույնչափ դրամական աջակցություն են ստանալու այլ ծրագրով, որն այս պահին վերջնական ճշտման փուլում է: Առաջիկա օրերին կտեղեկացնենք ծրագրից օգտվելու կարգի մասին»,-մասնավորապես նշված է նախարարության հաղորդագրությունում:

Այս խորագրի վերջին նյութերը