Լրահոս

25.12.2020 16:58


Հենրիխ Մխիթարյանն արդեն 10-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն է

Հենրիխ Մխիթարյանն արդեն 10-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքները։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հավաքելով 133 միավոր` Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արժանանում է այս կոչմանը 10-րդ անգամ:

79 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը:

25 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Ժիլինա» ակումբի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:

Այս խորագրի վերջին նյութերը