Լրահոս

26.12.2020 19:07


Մեր ակնածանքն ու զորակցությունն ենք հայտնում Հայ առաքելական Սուրբ Եկեղեցուն. «Հայրենիքի փրկության շարժում»

Մեր ակնածանքն ու զորակցությունն ենք հայտնում Հայ առաքելական Սուրբ Եկեղեցուն. «Հայրենիքի փրկության շարժում»

Սիրելի՛ հայրենակիցներ, սգակիր քույրեր ու եղբայրներ,

Այս կիրակի՝ դեկտեմբերի 27-ին, հայոց բոլոր եկեղեցիներում կմատուցվի տարվա վերջին Ս. Պատարագը:

Մասնակցենք սրբազան արարողությանը և զորանանք Ս. Հաղորդության խորհրդով: Եվս մեկ անգամ մեր ակնածանքն ու զորակցությունը հայտնենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, աղոթենք Հայոց աշխարհի անսասանության համար, մեր հերոս նահատակների հոգու խաղաղության համար, միասնականության և համերաշխության աղոթքով վերանորոգենք մեր հավատն ու համախմբվենք Հայաստանի առաջիկա հաղթանակների շուրջ:

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը