Կարծիք

26.12.2020 20:52


Հայաստա՞ն, թե՞ «ժողովրդավարություն»

Հայաստա՞ն, թե՞ «ժողովրդավարություն»
Հայաստանյան «գերազանցիկ» գործիչները և պատերազմի ժամանակ և Հայաստանի համար այս օրհասական շրջանում, ճամարտակում են իրենց անգիր արած ֆրազները․ «լեգիտիմ ընտրված իշխանություն, իշխանափոխություն միայն ազատ ընտրությունների միջոցավ և այլ դատարկախոսություններ»։
Գիտեմ որ շատերը «հաճելիորեն» կզարմանան իմ այս մտքերի համար։ Այո, ես մնում եմ այն կարծիքին, որ Հայաստանի զարգացման ապագան առաջին հերթին իրավական, նաև ժողովրդավարական երկիր դառնալու, շեշտում եմ՝ դառնալու մեջ է։ Իսկ Հայաստանն ընդամենը հռչակված ժողովրդավարական երկիր է եղել և է, որը որևէ աղերս չունի այդ հասկացողության հետ։ Որևէ աղերս ժողովրդավարության, առավել ևս իրավական պետության հետ չի ունեցել և չունի նաև 2018թ․ ստի և կեղծիքի միջոցով վարչապետ դարձած բռնապետիկի իշխանությունը։ Սակայն, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում հանրությունը չի հանդուրժի պարտված, ձախողված իշխանությանը և կգնա արտակարգ լուծումների, հանուն հայրենիքի փրկության։
Հիշեցում Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի գործունեությունից․
Անձնական պատասխանատվություն։
Դիկտատոր․
Կովկասյան ռազմաճակատում 1918 թվականի հունվարի 28-ից հարձակման անցած թուրքական բանակը գրավեց Արևմտյան Հայաստանը ու մոտեցավ Արևելյան Հայաստանին։ Երևանի նահանգի իշխանության հետագա ուժեղացման նպատակով 1918 թվականի մարտի 24-ին Երևանի բնակչությունը, զորքը և Հայոց Ազգային խորհուրդը Արամին` իր կամային հատկանիշների շնորհիվ ընտրեցին Երևանի նահանգի դիկտատոր` նրան օժտելով անսահմանափակ լիազորություններով։
Ցույց տանք աշխարհին, որ Հայը ազատ անկախ ապրելու իրավունք ունի: Այժմ կամ երբէք։
- Հայ ժողովրդին ուղղված Արամ Մանուկյանի կոչից
Հ․Գ․ Կարծում եմ, որ հայ «ժողովրդավարները» թեկուզ 102 տարի անց, պետք է լինեն «սկզբունքային» և հետմահու Արամ Մանուկյանին դատեն «ժողովրդավարական» արժեքներից հեռանալու համար։ Քր․գործը կհարուցվի ՀՔԾ-ի կողմից, մեղադրանքը կպաշտպանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, կդատի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը