Լրահոս

26.12.2020 22:20


Կոտայքի մարզում Աբովյանի քաղաքապետարանի դիմաց բախվել են Range Rover-ն ու ավագ քննիչի Nissan-ը. կա վիրավոր

Կոտայքի մարզում Աբովյանի քաղաքապետարանի դիմաց բախվել են Range Rover-ն ու ավագ քննիչի Nissan-ը. կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում, Աբովյան քաղաքում, Աբովյանի քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են Աբովյանի բնակիչ, 30-ամյա Արթուր Յոյչյանի վարած Range Rover մակնիշի և Եղվարդ քաղաքի բնակիչ Վազգեն Աբգարյանի վարած Nissan Altima մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Վ. Աբգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը