Աշխարհ

28.12.2020 11:44


ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ ցույց է տվել «Օրիոն» ԱԹՍ-ն

ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ ցույց է տվել «Օրիոն» ԱԹՍ-ն

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր կայքում հրապարակել է 2021 թվականի օրացույց՝ ժամանակակից զենքի նմուշներով, որտեղ առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել է «Օրիոն» անօդաչու սարքի լուսանկարը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լուսանկարում պատկերված է անօդաչու, որը ստեղծվել է «Ինոխոդեց» մշակման աշխատանքների շրջանակներում: Դրա քաշը 21 կիլոգրամ է, այն հագեցած է արբանյակային կամ լազերային համակարգերով և նախատեսված է բարձր ճշգրտությամբ թույլ զրահամեքենաների և թշնամու անձնակազմի ոչնչացման համար:

Գործակալության օրացույցում ներառված են նաև «Օխոտնիկ» ծանր հարձակողական անօդաչու թռչող սարքի և հինգերորդ սերնդի «Սու-57» կործանիչի, «Բորեյ» կարգի սուզանավի, «Պրորյով Տ-90 Մ» տանկի, «Արմատա ԲՄՊ»-ի և այլ ժամանակակից սարքավորումների լուսանկարներ:

Նշենք՝ «Օրիոն» ծրագիրը մեկնարկել է 2011-ին՝ ՌԴ պաշտպանության նախարարության պատվերով:

Զենքի առաջին նախատիպը կառուցվել է դեռևս 2015-ին, իսկ փորձարկումները սկսվել են հաջորդ տարի:

Հիշեցնենք՝ ՌԴ պաշտպանության նախարարության և «Կրոնշտադտ» ընկերության միջև «Օրիոն» անօդաչու թռչող սարքերի մատակարարման առաջին պայմանագրի ստորագրմասն մասին հայտնի է դարձել «Բանակ-2020» ֆորումի ընթացքում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը