Քաղաքական

29.12.2020 17:02


Նա անգամ պատկերացնել չի կարող, թե որքան կոշտ կարող է լինել Մոսկվայի պատասխանը. Արամ Գաբրիելյանովը՝ Փաշինյանին

Նա անգամ պատկերացնել չի կարող, թե որքան կոշտ կարող է լինել Մոսկվայի պատասխանը. Արամ Գաբրիելյանովը՝ Փաշինյանին

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ, հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Գաբրիելյանովն իր Telegram-ալիքում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի գրառմանը:

«Ըստ ամենայնի, Հայաստանի վարչապետն իսկապես սկսում է խելքը թռցնել: Հրապարակայնորեն Ռուսաստանին Հայաստանի դեմ ինտրիգներ հյուսելու մեջ մեղադրելու համար, իհարկե, պետք է ունենաս ոչ միայն հիվանդ երևակայություն, այլև իրապես բորբոքված միտք: Եվ մի բան էլ. նա նույնիսկ պատկերացնել չի կարող, թե ինչ կոշտության կարող է լինել Մոսկվայից եկող հարվածը, երբ իրեն մեղադրում են հանուն սեփական քաղաքական մանևրների: Եվ վերջում, Պուտինը կարող է շատ բան ներել, և միակ բանը, որը նա երբեք չի ներում, դավաճանությունն է: Բայց Հայաստանն ու Արցախը դավաճանած տականքին տրված չէ սա հասկանալ: Իր բնույթով դավաճանը նույնիսկ սեփական խայտառակությունն ունակ չէ գիտակցել,-գրել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը