Քաղաքական

29.12.2020 17:32


Ում ձեռքին զենք կա, եկեք՝ մեր հողն ու ջուրը պահենք. շուռնուխցիները փակել են մայրուղին (տեսանյութ)

Ում ձեռքին զենք կա, եկեք՝ մեր հողն ու ջուրը պահենք. շուռնուխցիները փակել են մայրուղին (տեսանյութ)

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչները շարունակում են փակ պահել գյուղով անցնող մայրուղին։

Նշենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Շուռնուխ գյուղի կեսը 1 օրում պետք է բնակիչներն ազատեն։ Ադրբեջանցիները նշել են, որ դեռեւս 10 օր առաջ Հայաստանի իշխանությունները տեղեկացված են եղել այդ մասին։

Բնակիչներն էլ փակել են մայրուղին՝ պահանջելով իրենց հայտնել, թե 10 օր առաջ ո՞վ է տեղյակ եղել այդ մասին։

«Թուրքի ներկայացուցիչն այստեղ հայտարարություն է անում, որ 10 օր առաջ հայտարարված է եղել՝ բնակիչները լքեն իրենց տները։ Ոչ ոք այդ մասին տեղեկացված չէր։ Թող մեզ ասեն՝ ո՞վ է տեղյակ եղել այդ պայմանի մասին ու ժողովրդին չի տեղեկացրել։ Ում ձեռքին զենք կա, եկեք՝ մեր հողն ու ջուրը պահենք։ Բոլոր քարտեզներով սա մերն է։ Իրենք իրենց GPS-ով գալիս են ու ռուլիտ են անում։ Եկեք, միայնակ չթողեք ժողովրդին»,-ասում է բնակիչներից մեկը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը