Լրահոս

30.12.2020 13:21


Վլադիմիր Պուտինը գալիք տոների առթիվ շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Վլադիմիր Պուտինը գալիք տոների առթիվ շնորհավորել է Սերժ Սարգսյանին
Aysor.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվեց, թե արդյոք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ստացե՞լ է շնորհավորանք:


ՌԴ նախագահի շնորհավորանքի մասին մինչ այս տեղեկացրել էին ՀՀ վարչապետի աշխատակազմը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը:

Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանեցին, որ գալիք տոների առթիվ ՀՀ երրորդ նախագահը բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում: Օրեր առաջ Սերժ Սարգսյանին շնորհավորանք է հղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այս խորագրի վերջին նյութերը