Լրահոս

30.12.2020 15:25


Հայտնաբերվել ևս 22 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Հայտնաբերվել ևս 22 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութից, Ջաբրայիլից, Կուբաթլուից եւ Զանգելանից հայտնաբերվել է 22 աճյուն: Այս մասին այօր՝ դեկտեմբերի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«Այսօր մեկ ջոկատ իրականացնում է որոնողական աշխատանքներ Ֆիզուլիում։ Եվս մեկ խումբ պետք է որոնողական աշխատանքներ իրականացներ Կուբաթլուում, սակայն ադրբեջանական կողմը, խախտելով պայմանավորվածությունը, թույլ չի տվել։ Տոն օրերին կլինեն որոնողական աշխատանքներ, թե ոչ՝ կախված է ադրբեջանական կողմից»,-հավելեց Հունան Թադեւոսյանը։

Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1133 զոհված զինծառայողի մարմին:

Հիշեցնենք, որ նախօրերին ադրբեջանական կողմը չէր թույլատրել որոնողական աշխատանքներ կատարել Ֆիզուլիում, իսկ ավելի վաղ՝ Հադրութում։

Այս խորագրի վերջին նյութերը