Լրահոս

01.01.2021 11:03


Հաղարծին գյուղում մոտ 18 տոննա անասնակեր է այրվել

Հաղարծին գյուղում մոտ 18 տոննա անասնակեր է այրվել

Հունվարի 1-ին՝ ժամը 01։41-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 00։50-ին, մարել՝ 05։20-ին։ Հաղարծին գյուղի 10-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի անասնագոմի տանիքում այրվել է մոտ 18 տոննա անասնակեր:

Այս խորագրի վերջին նյութերը