Լրահոս

01.01.2021 12:20


Ամանորի գիշերը ծնվել է Արցախում զոհված Արթուր Հովհաննիսյանի որդին

Ամանորի գիշերը ծնվել է Արցախում զոհված Արթուր Հովհաննիսյանի որդին
Առավոտյան զանգ ստացա, որ էլի պիտի խառներ ուրախությունն ու հոգու ցավը .......
Գորիսում այս տարվա առաջին ծնունդը հերոս Արթուր Հովհաննիսյանի որդին է։ Արթուրի մարմինը դեկտեմբերի 30-ին էին հողին հանձնել։ Պատերազմի օրերին Արթուրը կնոջն ասել էր, եթե չգամ, տղայիս իմ անունով կկոչես։ Փոքրիկ Արթուրն այս գիշեր լույս աշխարհ է եկել` մայրիկի լարված վիճակից մի փոքր առողջական խնդիրներ կան, կտեղափոխեն Երևան։ Նորածին փոքրիկի տատիկն էր զանգել` հուզմունքն ու ուրախությունը կիսելու։ Փոքրիկ հրաշքին ու մայրիկին առողջություն, ուժ ու համբերություն։ Մնացած հարցերը կփորձենք կարգավորել։
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը